Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Խոսում են Հայաստանի պետական շահերի դեմ և համարվում պետականամետ գործիչնե՞ր

Խոսում են Հայաստանի պետական շահերի դեմ և համարվում պետականամետ գործիչնե՞ր
11.12.2024 | 12:35

Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում, երբ դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները, դու փաստացի դառնում ես Հայաստանի Հանրապետությունում պետական հանցագործ, որովհետև խոսում ես Հայաստանի պետական շահերի դեմ:

Եթե այդպես չէ, ուրեմն Հայաստանը թող դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և դադարեցնի Ռուսաստանի հետ իր ռազմաքաղաքական համագործակցությունն ու խնդրի Ռուսաստանին, որպեսզի նա հանի իր ռազմաբազան Հայաստանից, իսկ եթե դա մենք չենք անում, ապա նշանակում է, որ Հայաստանի կարևորագույն դաշնակիցը Ռուսաստանն է: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչու՞ ենք թույլ տալիս, որ Հայաստանում Ռուսաստանը քննադատող, հայ-ռուսական հարաբերությունները փչացնող մարդիկ ընկալվեն որպես հայ պետականամետ գործիչներ:

Այս իմաստով հասարակությունը, ժողովուրդն ինքը պետք է թույլ չտա, ինքը պետք է ուշադիր լինի, ինքը պետք է պահապանը լինի հայ-ռուսական հարաբերությունների։

Սրանից պարզ հնարավոր չէ բացատրել:

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 3944

Մեկնաբանություններ